ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների առաջընթացով և հաջողություններով։
«Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, կարևորել են քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում սերտ և արդյունավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը:
Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական համագործակցությունը, բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը:
Դեսպան Մյուլմանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ կներդնի իր առավելագույն ջանքերը հայ-ավստրիական հարաբերությունների ընդլայնման և որակական նոր մակարդակի բարձրացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…