Լրահոս

ՄՊՀ-ն մի քանի մլն դրամով տուգանել է կաթնամթերք արտադրող երեք ընկերության

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ:

Հանձնաժողովից հայտնում են՝ վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։

Արդյունքում Հանձնաժողովը ս.թ. ապրիլի 11-ի թիվ 167-Ա որոշմամբ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9 146 440 ՀՀ դրամի, թիվ 165-Ա և թիվ 166-Ա որոշմումներով «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 2 990 578 ՀՀ դրամի և թիվ 164-Ա որոշմամբ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 ՀՀ դրամի չափով տուգանքներ:

Թիվ 1

Recent Posts

Երկրաշարժ Հայաստանում

Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…

6 minutes ago

Ավտոբուսի վարորդները դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց՝ դիմում գրեն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Ի պատասխան մամուլում…

18 minutes ago

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…

46 minutes ago

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

1 hour ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

1 hour ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

1 hour ago