Քաղաքականություն

Ապագան կառուցելու անհրաժեշտ լավատեսություն, այո, կա. Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման արդյունքների զեկույցը։

Նրա խոսքով՝ ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի.

«Եվ ուրեմն, առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանկներում կա՞ Հայաստանում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու, այլև այդ ապագան կառուցելու և իրագործելու համար։ Իմ պատասխանը միանշանակ է ու աներկբա․ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, այն պլանավորելու և կառուցելու անհրաժեշտ լավատեսություն կա, վստահ եմ դրանում»։

Նա նշել է, թե լրահոսը, հանրային քննարկումներն ու միջազգային իրադրությունը վստահություն չեն հաղորդում, բայց, չնայած այդ ամենին, երկրում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց.

«Սա երբևէ ստեղծված բնակարանային ֆոնդի շուրջ 6%-ն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երրորդ հանրապետության շրջանում բնակարանաշինությունը երբևէ նման ծավալներ չի ունեցել։

Նա ներկայացրել է նաև հիպոթեքային վարկի տոկոսների՝ եկամտահարկից վերադարձի շահառուների թիվը՝ 29․197 մարդ, որը գերազանցել է 2021թ. ցուցանիշը. «Այս թվերի մասին ես շատ եմ մտածում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է նշանակում։

Սահմանային անկայունության, անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարաններ են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարաններ են կառուցում։ Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, ի՞նչ է նշանակում այդ վարքագիծը։

Իմ գնահատմամբ՝ նշանակում է միայն մեկ բան․ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, հավատում են, որ խաղաղություն լինելու է, և իրենց հայրենիքում երջանիկ ապրելու, արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ բնակարան կառուցել»։

Թիվ 1

Recent Posts

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

13 minutes ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

36 minutes ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

52 minutes ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

60 minutes ago

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

2 hours ago