Քաղաքականություն

Հայերն Բաքվին տեղեկացրել են Խոջալուի վրա հարձակման մասին. Քերոլայն Քոքս

Հայերն ադրբեջանցիներին ծանուցել են Խոջալուի վրա հարձակման մասին և խնդրել են տարհանել բնակչությանը։

Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը` Խոջալուի դեպքերի կապակցությամբ կառավարությանն ուղղված բանավեճերի ժամանակ։

Նժենք, որ նա բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում այս մասին խոսել է Լորդ Ֆլայթի բանավոր խնդրանքով:

«Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում 1990-ականների պատերազմի ժամանակ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի իրականության մասին, մի քաղաք, որն օգտագործելով ադրբեջանցիներն այնքան հրթիռներ էին արձակում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա, որ այն կոչնչացվեր, եթե հայերն իրենց վերահսկողության տակ չվերցնեին Խոջալուն։

Նրանք նախապես ծանուցել են իրենց հարձակման մասին և խնդրել են, որ ադրբեջանցիները թույլ տան խաղաղ բնակիչներին տարհանվել, ինչը ադրբեջանցիները չեն արել»,- նշել է բարոնուհին։

Քերոլայն Քոքսը նաեւ հիշեցրել է Մարաղայի ջարդերի մասին. «Ես այնտեղ բազմիցս եղել եմ։

Ես առաջին անգամ այնտեղ գնացի, երբ տները դեռ վառվում էին: Դիակների ածխացած մնացորդներն ու գլխատված հայերի մարմինները դեռ գետնին էին»,- հիշողություններով կիսվել է Քոքը՝ հարց հնչեցնելով՝ համաձա՞յն է արդյոք նախարարը, որ պատմությունը վերաշարադրելը լուրջ հետևանքներ կունենա այս երկրներում հետագա զարգացումների վրա:

«Մենք բոլորս գիտակցում ենք պատմության կարևորությունը:

Այս հակամարտությունում այժմ կարևորն ապագային նայելն է: Երկու երկրների և տարածաշրջանի համար կարևոր է, որ երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։Մենք աջակցում ենք բանակցություններին և հետագա քննարկումներին։

Իմ գործընկերը՝ Եվրոպայի հարցերով նախարարը, շատ է զբաղվել այս հարցով: Նա այցելել է Բաքու և հույս ունի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մեկնել Երևան։ Հայաստանի արտգործնախարարին հանդիպել եմ դեկտեմբերին ՄԱԿ-ում։

Վստահեցնում եմ, որ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի տեսանկյուններից էլ լուծումներ, ի վերջո, կարելի է գտնել միայն ուղղակի բանակցությունների միջոցով, բայց այս գործընթացը կազմակերպողի դեր կարող են ունենալ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և, ինչպես ասացի, ԵԱՀԿ-ն։

Շեշտում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ուժային լուծում չունի։ Կոչ ենք անում կողմերին մասնակցել միջազգային գործընթացներին։

Մենք աջակցում ենք միջազգային գործընթացին, որը տեղի է ունենում այս երկրների միջև, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք կազմակերպում են այդ գործընթացները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»,- հայտարարել է փոխնախարարը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

14 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

15 hours ago