

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին ի պատասխան, հայտարարել է, թե բանակի բարեփոխումները պետք է սկսել մտքի փոփոխություններից․ «Ես մի անգամ մի արտահայտություն արեցի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, հիմա բանակի բարեփոխումն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ Բացի ֆիզիկական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը ևս շատ կարևոր է։ Մենք ունենք խնդիրներ, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի խնդիր է։ Մինչև այսօր չկա մի հարց, որը մենք փող չլինելու պատճառով չենք լուծել։ Ես այսօր էլ եմ ասում, որ խաղաղությունը պարտադրում են․ 1994-ին հաղթեցինք, բա ինչու՞ չպարտադրեցինք։ Իմ կարծիքով՝ խաղաղությունը ստեղծում են․ եթե պարտադրելով է, այն ժամանակ ինչո՞ւ չպարտադրեցին»,- ասել է նա։
Խաչատրյանի հարցին, թե ինչ ծրագրեր կան Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինության միջև առաջացած ճեղքվածքը բալանսի բերելու համար, նա նշել է. «Մենք այդ ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց կարծում եմ, որ դա հրապարակային չպետք է քննարկենք։ Այդ հարցերը ես պատրաստ եմ քննարկել ոչ միայն քաղաքական թիմակիցների, այլև խորհրդարանական ընդդիմության հետ»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…