ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է, ու ինքը դա չպիտի քննարկի որևէ մեկի հետ.
«Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին։
Մեր ընդդիմությունը, փոխանակ ասի՝ այդ ի՞նչ միջանցքի մասին եք խոսում, ասում է՝ խոստացել է, պետք է միջանցք տա, հիմա խոստումը չի կատարում, դրա համար են այս խնդիրները։ Ես կարող եմ ապացուցել, որ չեմ խոստացել նման բան»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե ԼՂ հարցը փակված է, Փաշինյանը նշել է. «Այն, որ Ադրբեջանը հայտարարում է՝ ԼՂ հարց չկա, ու այն լուծված է, 44-օրյա պատերազմի արդյունքն է։
Շատ բարդություններ կան, շատ նրբություններ կան։ Բայց ֆունդամենտալ հարցը փոխադարձ անվստահությունն է, որը ինչ-որ տեղ բնական է, էս ամեն ինչից հետո կա փոխադարձ անվստահություն»:
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…