Հայաստանում կառուցվում է շուրջ 55 հազար բնակարան։ Այս մասին ապրիլին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի կառավարության 2021-2026թթ. ծրագրի կատարման 2022 թվականի ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ՝ ապրիլի 18-ին, ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի, սա Հայաստանում երբևէ ստեղծված ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 6%-ն է և բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի 12,2%-ը։«Երրորդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը դեռ նման մասշտաբ չի ունեցել։
Այսօր բնակարաններ են գնում ոչ միայն ավանդաբար հարուստ քաղաքացիները, այլև միջին խավը, որը հնարավորություն է ստացել տեսնելու իր աշխատանքի արդյունքը»,- ասաց Փաշինյանը։Նա նաև տեղեկացրեց, որ հիփոթեքային եկամտահարկի փոխհատուցման ծրագրի շահառուների թիվը հասել է 29197-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 8277-ով։
Կառավարության ղեկավարը համոզված է, որ բնակարանների առքն ու կառուցումը վկայում է այն մասին, որ մարդիկ հավատում են գործող իշխանության խաղաղ օրակարգին։