

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մեր շրջայցերի հերթական ուղղությունը Դավթաշեն վարչական շրջանն էր։ Շրջայցի ընթացքում զրուցեցինք բնակիչների հետ, ծանոթացանք նրանց հուզող խնդիրներին ու քննարկեցինք լուծման հնարավոր տարբերակները։ Եղանք նաև թիվ 61 մանկապարտեզում, որն այս տարվա ընթացքում կբացի իր դռները նոր ու հարմարավետ պայմաններով՝ ընդունելով արդեն 360 երեխաների նախկին 240-ի փոխարեն։
Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին, որի հիմնանորոգմանը հատկացվել է 632 մլն դրամ՝ Գործադիրի հատկացրած 10 մլրդ դրամից։ Այցի ընթացքում խոսք գնաց նաև հաջորդ տարի մեկնարկող Եղվարդի խճուղու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրից, որի շնորհիվ տրամաբանական շարունակություն կունենա նաև Սասնա Ծռեր փողոցը՝ Դավթաշենի նախկին գյուղի տարածքով:
Տրանսպորտային հոսքերը զգալիորեն բեռնաթափող երկու ճանապարհների նախագծերն էլ կմշակվեն այս տարի»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…