Լրահոս

Ակադեմիական քաղաքն ամենակարևոր ծրագրերից է. Անդրեասյան

«Ակադեմիական քաղաքն ամենահավակնոտ, բայց ամենակարևոր ծրագրերից է։

Մեր նախնական պատկերացումներով՝ այստեղ կարող է լինել շուրջ 44 հազար ուսանող ու դասախոս», – այսօր ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Սարգիս Խանդանյանի հարցին։

Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերից.

««Հայֆիլմ»-ի տարածքում նախատեսում ենք արվեստների կլաստերը, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում՝ տեխնոլոգիական կլաստերը։

Ունենալու ենք նաև 3-րդ կլաստերը, որտեղ նախատեսվում են սպայական բուհեր։ Տարածքը բավական մեծ է, կարծում ենք՝ որոշ միջպետական բուհեր ևս կուզենան տեղափոխվել»,- հայտարարել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ եթե տարածքի ճարտարապետական տեսքը և հատակագիծը հնարավորություն տան, քննարկվում է նաև տարածքում մարզադաշտի կառուցման ծրագիր։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

10 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

13 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

13 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

14 hours ago