Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեին, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի տնօրեն Սերգեյուս Գլովացկասին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:
Փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին:
Որպես սոցիալական գործընկերության շրջանակներում համագործակցության հիմնական նպատակ՝ կողմերն ընդգծել են Հայաստանում սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացումը, որը պետք է ուղեկցվի զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և սոցիալական արդարության ամրապնդմամբ:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…