Քաղաքականություն

Հատուկ զեկույց է ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հատուկ զեկույց են պատրաստել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։

Զեկույցի կոչը ներկայացնում ենք ստորև․

«2023 թվականի ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։

Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։

Կազմակերպությունները կոչ են անում միջազգային դերակատարներին`

• Դատապարտել հայկական կրոնական, մշակութային և պատմական վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, յուրացումը, պղծումը, պահանջել հետաքննել և պատժել Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքերը

• Կոչ անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մշակութային ժառանգության հուշարձանների վրա հարձակումները և պահանջել ճանաչել, հարգել և պաշտպանել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության բոլոր հուշարձանները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև հակամարտության գոտիներում տեղակայված մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՄԱԿ-ի 2347 բանաձևի։

• Նպաստել համապատասխան մարմինների և մանդատ ուենցող տեխնիկական առաքելությունների այցելություններին Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության վայրեր և պատշաճ զեկուցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ժառանգության վիճակի մասին»:

Թիվ 1

Recent Posts

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

37 minutes ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

2 hours ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

2 hours ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

18 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

19 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

19 hours ago