Հասարակություն

Քննարկվել է սպանդանոցների գործունեության վիճակը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ քննարկում է կազմակերպվել սպանդանոցների գործունեության թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ոստիկանության վարչության պետ Արթուր Բդոյանը, Արթուր Թովմասյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիտա Վարդանյանը, ոլորտի պատասխանատուներ, մարզում սպանդանոցային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներ։

Այս քննարկման նպատակն էր գնահատել մարզի սպանդանոցների գործունեության վիճակը, մորթի և մսամթերքի իրացման օրենսդրական նորմերի պահպանումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիտա Վարդանյանը մարզպետին ներկայացրել է սպանդանոցների գործունեության ներկա վիճակը, առկա խնդիրները՝ նշելով, որ սպանդանոցները չեն իրականացնում իրենց գործունեությունը լիարժեք։

Հանդիպման ընթացքում մարզպետը թվարկել է բակային մորթի ռիսկերը և շեշտել, որ սպանդանոցներում մորթի կազմակերպումը նպատակ ունի սպառողներին մատակարարել որակյալ ու անվտանգ մսամթերք: Պատասխանատու մարմիններին մարզետը հորդորել է ակտիվ համագործակցել ոստիկանության հետ, լինել հետևողական, վարչարարություն իրականացնել հնարավոր խախտումների դեպքում և լինել անզիջում՝ խիստ վերահսկողություն իրականացնելով ոլորտի նկատմամբ։ Հսկողությունը առավել քան խիստ պետք է լինի անասնաբույժ-փորձագետների գործունեության և հատկապես մսամթերքը ուղեկցող փաստաթղթերի օրինականության նկատմամբ:

Թիվ 1

Recent Posts

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…

10 minutes ago

Քաղաքացին 23.000 դոլար է տվել Աղազարյանին. դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…

27 minutes ago

ՌԴ նոր դեսպանը այսօր մեկնել է ԱՄՆ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է…

41 minutes ago

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio…

59 minutes ago

Զելենսկին նշել է ամենաբարդ հարցերը Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…

1 hour ago

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…

1 hour ago