Հայաստան

ՌԴ-ն Հայաստանի ու այլ երկրների միջոցով, շրջանցում է պատժամիջոցները. New York Times

radar.am. Ամերիկյան «The New York Times» պարբերականը իր «Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, ներմուծում է արևմտյան ռազմական տեխնոլոգիաներ» վերնագրով հոդվածում Հայաստանն առանձնացրել է որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլ ապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր: Ըստ New York Times-ի՝ «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»։ 

New York Times-ը գրում է,  որ «ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաներն ավելի ու ավելի են մտահոգված, որ Ռուսաստանը ձեռք է բերում ամերիկյան և եվրոպական ապրանքներ՝ դրանք ներմուծելով Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջով»:

«ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով նշված մեկ փաստաթղթում ասվում է, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515 տոկոսով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ Եվրամիությունից՝ 212 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։ Այնուհետև Հայաստանն արտահանել է նույն ապրանքների 97 տոկոսը Ռուսաստանին», – ասվում է փաստաթղթում։

Թիվ 1

Recent Posts

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

1 hour ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

2 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

2 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

2 hours ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

2 hours ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

3 hours ago