Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։
Վարչապետ Շիմոնիտեն իր հերթին շեշտել է, որ Լիտվան որպես չեզոք երկիր հնարավորության սահմաններում պատրաստ է իր նպաստն ունենալ մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու գործում։
Զրույցի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հավատամքը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության հաստատումն է։Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին և այլ սպառնալիքներին։
Շեշտվել է, որ հումանիտար խնդիրները և հումանիտար ճգնաժամի՝ առանց նախապայմանների հաղթահարումն առաջնահերթություն է։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…