Հայաստան

Անդրեասյանն ընդունել է ԵԱ-ի և ԱԱ-ի մեդալակիր մարմնամարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք օրերս մեդալներով վերադարձել են Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդների և Եվրոպայի մեծահասակների առաջնություններից:

Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է վերջին հաջողությունների առթիվ և նշել՝ մարզիկների հաղթանակները շատ ոգևորիչ են և պետության համար մեծ արժեք են ներկայացնում:

«Չեք էլ կարող պատկերացնել, թե ձեր հաղթանակներով և լավ ելույթներով որքան եք ոգևորում բոլորիս:

Համարում եմ, որ ձեր հաղթանակները միայն անձնական նվաճումներ չեն. դրանց շնորհիվ դուք ներկայացնում եք պետություն, բարձրացնում եք երկրի դրոշն ու հնչեցնում օրհներգը: Ձեր հաղթանակը նաև պետության հաղթանակն է:

Այս օրերին, երբ մենք անընդհատ բախվում ենք նոր մարտահրավերների, խնդիրների և դժվարությունների, սպորտն այն ոլորտն է, որը նաև մեր ժողովրդին է ոգևորում:

Իսկապես, շատ ենք հպարտանում ձեր հաղթանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ հատկապես ոգևորիչ է, որ մեր երկրի հիմնը հնչում է նաև այն երկրներում, որտեղ դա մեզ համար առանձնահատուկ կարևոր է և խորհրդանշական:

Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է, որ մարմնամարզության երբեմնի լավ ավանդույթներն ու լեգենդար անուններն այսօր վերականգնվում են.

«Պետության պարտքը պետք է լինի հասկանալ, թե ինչպես կարող ենք ավելի խրախուսել, որպեսզի դուք ունենաք բոլոր անհրաժեշտ պայմանները և կենտրոնանաք ձեր մարզումների, առաջիկա մրցաշարերի և մրցելույթների վրա:

Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուք լավ տրամադրությամբ մեկնեք մրցումների և նոր հաղթանակներ գրանցեք: Ձեր հաղթանակներից հետո մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տղաների և աղջիկների թիվն ավելանում է, ինչը շատ կարևոր է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

7 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago