Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն վիդեոկոնֆերանսով նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել են երկրների ռազմական համագործակցության հետագա զարգացման հարցերը: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Նիստն անցկացվել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները: