Քաղաքականություն

ԵԽ-ն պետք է ցույց տա, որ իր կողմից հռչակված արժեքները բոլոր շահերից վեր են. Թովմասյան

Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների:

Այս առնչությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցադրում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, թե ինչպիսի ակնկալիքներ կան, մասնավորապես, Եվրոպայի խորհրդից՝ կազմակերպություն, որը լիազորված է պաշտպանելու մարդու իրավունքներն իր ողջ աշխարհագրական տարածքում՝ ներառյալ նաև Արցախը։

Ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման շրջանակներում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը և բոլոր անդամ-պետություններին՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետագա խախտումները։

«Արձագանքելով իրավիճակին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների հանձնակատարը և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով բացել միջանցքը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել։

Ընթացիկ հարցերի շուրջ հունվարին կայացած քննարկումներից հետո՝ Խորհրդարանական վեհաժողովում պատրաստվում է «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների վերացումը» խորագրով զեկույց։

Միևնույն ժամանակ, մենք խորապես հիասթափված ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հասցեական կոչի բացակայությամբ, ով 2022 թ․ դեկտեմբերի 15-ին արված շատ թույլ հայտարարությունից հետո որոշեց լռություն պահպանել՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման և Արցախի էթնիկ զտման հրապարակայնորեն հայտարարված նպատակի պայմաններում»,- նշել է ԱԺ նախագահը։

Ա. Թովմասյանի խոսքով՝ մինչ բոլոր առաջատար միջազգային իրավապաշտպանները շարունակում են ահազանգել և կոչ անել շտապ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն հեռու է մնացել մարդու իրավունքների այս ճգնաժամից՝ դրսևորելով երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում իր պաշտոնեական պարտականությունների կատարման և ընդհանրապես կազմակերպության մանդատի իրականացման նկատմամբ։

Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ատեստավորման գործընթացը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն…

18 minutes ago

Սա նոր գործելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը՝…

30 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։ «Բարի կամքի այս…

56 minutes ago

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նախագահ Էրդողանի հակառակորդի ձերբակալությունից հետո։…

58 minutes ago

Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ

Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ ու եղևնիներ. այս մասին հայտնել է…

1 hour ago

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նա հայաստանյան իշխանությունների հետ…

1 hour ago