Հասարակություն

Ստրասբուրգում կայացել է 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված «Memoria» ստեղծագործության պրեմիերան

Ապրիլի 20-ին Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի է ունեցել ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Բրունո Մանտովանիի «Memoria» ստեղծագործության պրեմիերան։ 
Ստեղծագործությունը նվիրված է 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների`մասնավորապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի չորս ուսանողների հիշատակին։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» գրասենյակից:

Համերգին ընդառաջ տեղի ունեցած պրեմիերայի հանրային ներկայացման ժամանակ Բրունո Մանտովանին պատմել է, թե ինչպես է ծնվել ստեղծագործությունը, խոսել է 44 օրյա պատերազմի ողբերգական հետևանքների մասին։

«Memoria» ձոն է փորձություններով և ողբերգություններով անցած երկրին, որի ցավը և հույզերը Բրունո Մանտովանին ցանկացել է փոխանցել երաժշտության միջոցով։


ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Բրունո Մանտովանիին` ներկայացման և ստեղծագործության համար։ Կարևորել է մարդասիրական ուղերձը, որը հեղինակը փորձել երաժշտության միջոցով փոխանցել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների։

Թիվ 1

Recent Posts

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…

12 hours ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…

13 hours ago

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

14 hours ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

14 hours ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

15 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

17 hours ago