Եվրամիությունը Ուկրաինային 13 միլիարդ եվրոյի սպառազինություն է մատակարարել և վերապատրաստել ավելի քան 16,000 ուկրաինացի զինծառայողների:
Այս մասին միության ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք շարունակում ենք կատարել Ուկրաինային 1 մլն զինամթերք, հրետանային արկեր և հրթիռներ մատակարարելու մեր խոստումը։ Արդեն մատակարարվել է ավելի քան 1000 հրթիռ և որոշակի քանակությամբ զինամթերք»,- ասել է Բորելը։
«ԵՄ-ն «արդեն վերապատրաստել է ավելի քան 16000 զինվոր Ուկրաինայից և մտադիր է մինչև այս տարվա վերջ այդ թիվը հասցնել 30000-ի», – հավելել է արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակոնֆերանսի միջոցով իր գործընկերներին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։
Խոսելով Չինաստանի և Բրազիլիայի՝ խաղաղության կոչերի մասին՝ Բորելը խորհուրդ է տվել դրանց հեղինակներին «գնալ Կիև և իրավիճակին նայել Ուկրաինայի աչքերով»։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…