Քաղաքականություն

Ոստիկանության համար 2023թ.-ը թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է. Սարգսյան

ՀՀ ոստիկանության համար հատկապես 2023 թվականը թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է:

Այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ Երևանի ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիայի մասին, որի առնչությամբ ոմանք պատմել են իրենց նկատմամբ ենթադրյալ բռնությունների մասին:

«2023 թվականը հատկապես ՀՀ ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից:

Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է թմրամիջոցների շրջանառության ռիսկը։ Արդեն իսկ որոշակի դրվագներ ունենք տարբեր ակումբերի շրջանակներում»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ոստիկանության կողմից բռնություն է կիրառվել՝ փոխնախարար վստահեցրեց, որ եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն, ապա դա անպայմանորեն վրա կհասնի։Նա վստահեցրեց՝ եթե լինեն ծառայողական քննության հիմքեր, դա անպայման կիրականացվի:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

9 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

12 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

12 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

13 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

13 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

13 hours ago