Քաղաքականություն
26.04.2023

ՄԻՊ-ը ամփոփել է մեկ շաբաթվա ստացված ահազանգերը

ՄԻՊ-ը ամփոփել է մեկ շաբաթվա ստացված ահազանգերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին հարցերի առնչվող բողոքներ և ահազանգեր։ Տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։

Դրանցից մի քանիսը ստորև.2023թ. ապրիլի 17-ին կինոռեժիսոր Արման Երիցյանին և Կարեն Հակոբյանին ձերբակալելու, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրանց նկատմամբ առերևույթ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ստացված տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Կենտրոնական բաժին նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Այցի շրջանակում արձանագրված խնդիրներն ու ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Ապրիլի 23-ին տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված գործողությունների հետևանքով մոտ 41 անձ ձերբակալվել է։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տվյալ ակումբում գտնվող անձանց նկատմամբ ոստիկանության ծառայողները դրսևորել են վատ վերաբերմունք, նրանց տևական ժամանակ պահել են գետնին պառկած վիճակում, որոշ անձանց նկատմամբ կիրառվել է բռնություն։

Ակումբում միջադեպի օրը գտնված անձանց մի մասի հետ ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են խնդրին առնչվող գրավոր բողոքներ։

Ապրիլի 25-ին Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին առերևույթ խոշտանգման ենթարկելու դեպքի վերաբերյալ։

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ավելի ուշ նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Առանձանազրույցի ընթացքում Ա. Գալստյանը Պաշտպանին ներկայացրել է խնդրին առնչվող գրավոր բողոք։

Վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնվել են բողոքների քննարկման ընթացակարգեր, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։

Լրահոս
Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար
14:27
Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
14:18
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»
14:09
Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»
Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել.  Ավինյան
13:59
Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան
ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել
13:46
ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել
ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան
13:37
ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան
Բլինքենը Իսրայելում է բանակցությունները վերսկսելու նպատակով
13:22
Բլինքենը Իսրայելում է բանակցությունները վերսկսելու նպատակով
Վարչապետը կմասնակցի BRICS գագաթնաժողովին
13:11
Վարչապետը կմասնակցի BRICS գագաթնաժողովին
ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները
13:05
ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները
Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան
13:00
Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան
Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները
12:44
Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները
Բարեփոխումները հնարավորություն են ընձեռում կանանց մայր դառնալու. Ավանեսյան
12:31
Բարեփոխումները հնարավորություն են ընձեռում կանանց մայր դառնալու. Ավանեսյան
Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել ՌԴ-ի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո
12:25
Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել ՌԴ-ի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո
Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
12:22
Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը
12:16
Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը