ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2022թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությանը․ մինչև մայիսի 1-ն այն կներկայացվի ԱԺ։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2022թ. տնտեսության արտաքին դիրքն զգալի բարելավվել է. «2022թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական շոկերին արդյունավետ արձագանքելու միջոցով մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության ապահովմանը։ Այդ նպատակից ելնելով՝ տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը, պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության փոխարեն, իրականացրել է զսպող քաղաքականություն՝ միաժամանակ իրականացնելով տնտեսական ներուժի բարձրացմանը միտված միջոցառումներ»։
Ըստ նախարարի՝ բյուջեի թե՛ եկամուտներում, թե՛ ծախսերում աճ է արձանագրվել. «Եկամուտներն աճել են 22.5%-ով կամ 379.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված հարկային եկամուտի, ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտահարկի գծով ու պետական տուրքերի աճով։ Ծախսերն աճել են 11.9%-ով կամ 238.3 մլրդ դրամով՝ մեծ մասամբ պայմանավորված կապիտալ ծախսերի աճով»։
Նախարարը նշեց, որ պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1 տրլն 926 մլրդ դրամ հարկային եկամուտ։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…