ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր հայտարարել է, թե առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է մեկնել Արցախ և տեղում ցույց տալ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։
Ըստ նրա, ՄԻՊ գրասենյակը Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված երկու ուղղությամբ է աշխատանքներ տանում, ամենօրյա կապ կա նաև Արցախի ՄԻՊ-ի հետ. «Առաջինը փորձում եմ միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներում, որոնք ակտիվ իրականցվում են, բոլոր դերակատարների հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակը։ Դրանք բարձրացնում եմ ՄԻՊ մանդատի շրջանակներում, որպեսզի իմ խոսքը արժանահավատ լինի։ Փորձում ենք այլ քայլեր ևս մտածել, դիմելու եմ ՄԻՊ մանդատ ունեցող այլ կազմակերպություններին»։
Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ պատրա՞ստ է այցելել Ադրբեջանի կողմից նոր դրված անցակետ, Մանասյանը ընդգծել է. «Ես առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել, կարծում եմ՝ կարևոր է ցույց տալ ՄԻ խնդիրները, որոնք այնտեղ առկա են։ Այս պահին փորձում եմ գտնել հնարավորություններ, տարբերակներ՝ այդ ցանկությունը իրականացնելու համար»։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…
Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ «Նովրուզը՝ մեր…
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի…
Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն…