Չեխիայի և Սլովակիայի նախագահներ Պետր Պավելը և Զուզանա Չապուտովան ժամանել են Կիև։
Այս մասին հայտնում է blesk.cz լրատվական հարթակը։ Երկու երկրների ղեկավարները բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և կհանդիպեն կառավարության անդամների հետ։
Այս համատեղ այցը ծրագրվել էր այս տարվա հունվարին Պավելի՝ Չեխիայի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուղևորության ժամկետը նախապես չի հայտարարվել։