ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆԻնչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ռուս խաղաղապահներն անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն են պահպանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։