Ապրիլի 28-ին Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի գրող, լրագրող Ռենատո Ֆարինային հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված երախտագիտության մեդալը՝ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրված ավանդի համար։
Տեղեկանում ենք դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունից։
Արարողությանը ներկա էին շուրջ երկու տասնյակ հյուրեր՝ Իտալիայի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական գործիչներ։ՀՀ դեսպանն իր ելույթում բարձր գնահատեց Ռենատո Ֆարինայի սկզբունքային դիրքորոշումը համամարդկային արժեքների առաջմղման հարցում, ընդգծեց Հայաստանի և հայկական հարցի վերաբերյալ իրադարձություններն ու պատմական իրողությունները վերհանելու, հայկական մշակութային արժեքներն ի ցույց դնելու և իտալական հասարակությանն իրազեկելու հարցում վերջինիս ունեցած դերը։
ՀՀ դեսպանն ականավոր գործչին երախտագիտություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերած իր նվիրվածության համար՝ թե՛ նախկինում որպես պատգամավոր և թե՛ ներկայումս որպես ազատ լրագրող և գործիչ, ում համար սպառնալիքները երբևէ խոչընդոտ չեն եղել Արցախյան պատերազմին և դեռևս շարունակվող ադրբեջանական ագրեսիային առնչվող իրողությունները բարձրաձայնելու հարցում։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…