«Աշխատանքի օրվա առթիվ միացել եմ Երևան քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատանքներին»:
Այս մասին գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ չնայած այս օրը տոնական է և աշխատանքային չէ, կոմունալ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը՝ ապահովելով բնակիչների հարմարավետությունը քաղաքում:
Խաժակյանը նաև լուսանկարներ է հրապարակել: