Լրահոս 24/7
27.09.2024

Տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

Տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին․

«Ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։

Հաշվի առնելով այն, որ այդ գործոններից մեկը՝ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանումը սկսվել էր նախորդ տարվա վերջում, ինչի արդյունքում ձևավորվել էր բարձր բազա, տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, հատկապես արդյունաբերության և առևտրի ոլորտներում, մինչև տարեվերջ ավելի կխորանա:

Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 5.6%` հուլիսի նկատմամբ դանդաղելով 0.6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9.0%` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով 0.6 տոկոսային կետով:

Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը հունվար-հուլիսին կազմել է 12.1%։

Սա բավական մտահոգիչ է, քանի որ, բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական նպաստումներ են ունենում ընդհանուր արտահանման աճին՝ արտացոլելով ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։

Վարկերի աճի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ: 2024թ. օգոստոսին հիպոթեքային և սպառողական վարկերի աճի տեմպերը արագացել են՝ առանց այդ էլ բարձր մակարդակներից։ Այդ տեսակի վարկերը ուղղվում են տնային տնտեսություններին, որոնց եկամուտները համապատասխան չափով չեն աճում, ինչը միջնաժամկետում կարող է ֆինանսական համակարգում էական խնդիրների հանգեցնել։

Միևնույն ժամանակ, արդյունաբերությանը տրվող վարկերի ծավալների աճը, թեև օգոստոսին մտել է դրական տիրույթ` հանքարդյունաբերության ոլորտում տրված վարկերի հաշվին, բավական ցածր մակարդակում է, իսկ մշակող արդյունաբերության ոլորտի վարկերը շարունակում են նվազել»։

Լրահոս
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը