Պատմականորեն հայ ժողովուրդը կրթությունը և աշխատանքը համարում է մարդու, ընտանիքի կայացման հարցում կարևորագույն գործոններից և անում է առավելագույնը ունենալու լավ կրթություն, լավ աշխատանք։ Մայիսի 1-ի առթիվ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Թեև այսօր պետությունը հեռու է որակյալ կրթություն և աշխատանք ապահովելու գործում ցանկալի արդյունք ներդնելուց, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անհատական ջանքի շնորհիվ փորձում է ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը։
Միևնույն ժամանակ, մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, մեզ այլ ճանապարհ չեն տալիս, քան ունենալ հզոր պետություն, որտեղ յուրաքանչյուրի անհատական պատասխանվությունը հանուն հայրենիքի պետք է ապահովել նաև անդադար աշխատելով։ Աշխատանք, որը կստեղծի արդյունք ոչ միայն անհատի ու ընտանիքի, այլ նաև, և առաջին հերթին պետության համար»,-գրել է նա:
Թանդիլյանը վստահ է՝ հզոր պետություն ստեղծելու գործում հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը տալու է իր արդյունքը. «Մենք միասնաբար ունենալու ենք արժանապատիվ պետություն, որտեղ ապրում և արարում են արժանապատիվ քաղաքացիներ»։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…