Արցախ

Արցախն ապրում է, այն կորցնելու մասին գրում են անցակետից այն կողմ գտնվողները. Ղահրամանյան

«Զարմանում եմ, երբ տեսնում եմ ֆեյսբուքյան տիրույթում մեր հայրենակիցների գրառումները Արցախը վերջնականապես կորցնելու մասին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ հրապարակելով նախօրեին Արցախում տեղի ունեցած հարսանիքից արված լուսանկարը։

«Ցավոք, հիմնականում նման գրառումներ անում են նրանք, ովքեր այս պահին գտնվում են Ադրբեջանի կողմից տեղադրված ժամանակավոր անցակետից այն կողմ: Նման գրառումներ անելուց առաջ հիշեք, որ այստեղ 120.000 մարդ է ապրում, ովքեր, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո հասկանալով բոլոր դժվարությունները, որոշել են վերադառնալ և ապրեցնել Արցախը: Իսկ խոսքը և ցանկությունը իրականանալու մեծ ուժ ունեն, ուստի ավելի լավ չէր լինի՞, որ ձեր գրառումները, ձեր հայտարարությունները լինեն բոլոր հնարավոր միջոցներով Արցախը հայկական պահելու մասին, իսկ ձեր սրտներում անցակետը ապամոնտաժելուց հետո վերադարձի մասին միտքը լինի»,- գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

6 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago