ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել։
«Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և դրան նպաստելու մեր պատրաստակամությունը։
Կրկնել եմ ԱՄՆ-ի դիրքորոշումն այն մասին, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար»,- գրել է պետքարտուղարը: