Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում կլինեն փոփոխություններ

Այսօրվանից՝ մայիսի 1-ից, Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ:

Այս մասին տեղեկացնում է թանգարանը:

Ժամային նոր գրաֆիկը հետևյալ տեսքն ունի.

Երեքշաբթի-կիրակի՝ 10։00-18։00Ուրբաթ՝ 10։00-19։00 (Թանգարանը նշված ժամանակացույցով կգործի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը):

Հրապարակվել են նաև տոմսերի արժեքները.

Մշտական ցուցադրության այցելության տոմս՝ 2500 ՀՀ դրամՄշտական ցուցադրության բացատրության տոմսեր՝ հայերենով՝ 4000 ՀՀ դրամօտար լեզուներով՝ 5000 ՀՀ դրամ

Կրթական ծրագրեր՝ 2000 ՀՀ դրամԱյցելության տոմսի գինը 50 տոկոսով կզեղչվի՝12 տարեկանից բարձր դպրոցականների,ուսանողների,Հայաստանի և Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների,

ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների և փախստականների համար:

Մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն է սահմանվում՝

մինչև 12 տարեկան երեխաների,Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների,

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների,

Թանգարանների միջազգային խորհրդի անդամների /ԻԿՕՄ/,

թանգարանային աշխատողների,

երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների,

հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի,

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների /ՀՀ, և նախկին ԽՍՀՄ պետությունների հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի/ուղեկցող անձի հետ/ հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի /առանց ուղեկցողի/,

աղքատության /ընտանեկան/ նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների,

բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների, ժամկետային զինծառայողների,ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների /նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա/,

լրագրողների՝ աշխատանքային բոլոր օրերին / անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը կլինի ազատ։

Փոփոխությունների համար հիմք է ընդունվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

12 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

12 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago