Քաղաքականություն

Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում․ Էրդողան

Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով KAAN ազգային մարտական ինքնաթիռ, մենք այսօր ականատեսն ենք պաշտպանության և ավիացիայի ոլորտում պատմական օրերից մեկին։

Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ապագայի հարյուրամյակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր թուրքական օդատիեզերական արդյունաբերությունը (TAI) մայրաքաղաք Անկարայում՝ իր ինքնաթիռները ներկայացնելու նպատակով, ներառյալ KAAN-ը, գրել է «Անադոլու» գործակալությունը։

«Թուրքիան այժմ ամենուր է՝ ցամաքում, ծովում ու սուզանավում, օդում ու տիեզերքում»,- ասել է Էրդողանը։Նրա խոսքով՝ այս ինքնաթիռը կփոխարինի նաեւ Թուրքիայի զինված ուժերում առկա ամերիկյան F-16 կործանիչներին։ «KAAN»-ը կհամալրվի տեղական զինամթերքով։

Ինքնաթիռը, որի համար նախագիծը սկսվել է 2016 թվականին, գործարկվել է մարտին:21 մետրանոց ինքնաթիռը կարող է զարգացնել 1,8 մախ առավելագույն արագություն՝ շնորհիվ իր երկվորյակ շարժիչների, որոնք կարող են արտադրել 29,000 ֆունտ (13,000 կիլոգրամ) մղում:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ KAAN-ն ունի մի քանի առանձնահատկություններ, ինչպիսիք են իրավիճակային իրազեկվածությունը, օդաչուի օպտիմիզացված ծանրաբեռնվածությունը, մարտական վնասների հայտնաբերումը, նոր սերնդի առաքելության համակարգերը, ցածր դիտելիությունը, ճշգրիտ հարվածն ու զենքի ներքին պահոցը:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

12 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

14 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

14 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

15 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

15 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

15 hours ago