

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը։
Նրա գնահատմամբ՝ այդ ձգձգումը հանգեցնում է արդարադատության գործընթացի արդյունավետության նվազմանը, գործերի կուտակմանն ու դատավարության մասնակիցների իրավունքների խախտումներին։
Այս համատեքստում նա անդրադարձել է քրեական գործերի վաղեմության ժամեկտներին, ինչի դեպքում չի իրացվում պատժի արդարության և սոցիալական արդարության վերականգնման իրավաչափ հանրային ակնկալիքը. «2022թ. 244 քրեական գործ կարճվել է հենց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Միաժամանակ, դատարաններում քննվող գործերով 2022թ. 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հետևանքով»։
Ըստ դատախազի՝ 2022թ․ ընթացքում քրեական գործերի 13,1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, 4,5%-ը՝ 1 տարուց ավելի։
Ըստ նրա՝ պատճառներից է քրեական վարույթների աճը, բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ՝ վարույթն իրականացնող մարմինների անբարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…