Uncategorized @hy

Ո՞րն է պատճառը, որ ճանապարհը մեկ տարում շարքից դուրս է գալիս. Խաչատրյան

Ջրվեժի կենտրոնական ճանապարհի վիճակի մասին ՔՊ-ական պատգամավոր Վիգեն խաչատրյանը հարց ուղղեց կառավարությանը։

«Այդ ճանապարհը, որը տանում է Գառնի, երկրորդ ամիսն է, ուղղակի խայտառակ վիճակում է՝ փոսեր, քաքայված ճանապարհ։

Առավել ևս, որ մենք շատ հյուրեր ենք ունենում, այդ ճանապարհով գնում են Գառնի-Գեղարդ»,-ասաց Խաչատրյանն ու հետաքրրքվեց՝ ինչո՞ւ չի վերանորոգվում։

Նա հիշում է, որ անցած տարի ակդ ճանապարհը լավ կառուցվեց, բայց այսօր քայքայված է՝ ո՞րն է պատճառը, որ մեկ տարում այն շարքից դուրս է գալիս։

«Աներևակայելի քայքայված ճանապարհ է, և հասկանալի չէ, թե ինչու է այդպես անհետևողականություն դրսևորվում այդ կարևոր ուղղության վրա»,-նշեց նա։

Ամբիոնին կրկին մոտեցավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը։

«Ձեր նշած հատվածը Երևան քաղաքում է, դրանից մոտ 300-400 մետր այն կողմ գտնվում է մեր նախարարության տիրույթում։ Բայց իհարկե դա պատասխանատվության բեռը չի նվազեցնում»,-ասաց Սանոսյանը։

Ըստ նրա, ինքն այդ թեմայով խոսել է Տիգրան Ավինյանի հետ, հիմնանորոգման տարբերակ են մտածում, դրա համար միջին նորոգման կամ փոսալցման աշխատանք չեն իրականացնում։

«Կարծում եմ՝ առաջիկայում արագ կանեն, իրենք էլ գիտեն, որ լուրջ խնդիր է։

Դրանից հետո, որ անցնում ենք դեպի Գառնի, արդեն մեր տիրույթում է, որոշակի փոսալցման աշխատանքներ իրականացրել ենք, բայց նախագծման աշխատանք ունենք նաև դեպի Գառնի ուղղությամբ»,-նշեց նա։

Սանոսյանի խոսքով, այդ հատվածում նախորդ տարի հիմնանորոգման աշխատանք չի իրականացվել, եղել են փոսալցման աշխատանքներ։

«Ես էլ եմ համաձայն, բավականին խորը, սարսափելի փոսեր կան, կարծում եմ՝ առաջիկայում էլ չեն լինի»,-ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago