Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբագրության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց նախարարին Լարսի անցակետի խնդիրների հետ կապված աշխատանքների վերաբերյալ:
«Արդեն տևական ժամանակ է, ինչ Վրաստանի տարածքով հազարավոր բեռնատարներ կանգնած են՝ լի փչացող գյուղմթերքով։ Իմ տեղեկություններով՝ 11 անցակետից աշխատում է 5-ը, 4 ռենտգեն սարքերից՝ 2-ը։ Դա է պատճառը, որ մեքենաները չեն շարժվում և հերթեր են առաջանում։
Գյուղատնտեսները մեծ վնասներ են կրում։ Խնդիրը շատ արագ լուծումներ է պահանջում, քանի որ ամիսներ առաջ նման դեպք կար նորից։ Նաև դրա հետևանքով է, որ հեղուկ գազի դեֆիցիտ կա Հայաստանում և հեղուկ գազի գինը դարձել է 220 դրամ»,- ասաց նա։
Նախարարը արձագանքեց․ «Մեկ տարի առաջ Լարսի ուղղությամբ երեք ճանապարհ կար, այժմ 11 ճանապարհ է, դա համատեղ աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ հնարավոր եղավ բավականին կարճ ժամանակահատվածում այդպես ընդլայնել ճանապարհը։
Եթե դուք լինեիք Լարսի անցակետում, կհասկանայիք, թե ինչ դժվար է անցուղիները մեծացնելը, կիրճը նեղ է, և լրացուցիչ ինժեներական հնարքների կարիք կա։
Մեկ տարվա ընթացքում ավելացրել ենք նաև երկրորդ մաքսազերծ զոնան։ Այսօր ավելի լավ վիճակ ունենք, քան մեկ տարի առաջ, երբ 30 օրով էին մեքենաները կանգնում»։
Քերոբյանը չժխտեց՝ Հայաստանը լոգիստիկ խնդիրներ ունի և աշխարհում այս առումով գտնվում է 92-րդ տեղում, որը վատ ցուցանիշ է։ Նման ցուցանիշով, ըստ նրա, հնարավոր չէ լավ տնտեսություն ունենալ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…