Radar.am . ԱԺ ճեպազրույցների ժամանակ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Վաշինգտոնում Արցախի ժողովրդի անվտանգության ու ինքնորոշման իրավունքների քննարկման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է. «Հայաստանի բանակցողները բոլոր հարթակներում խոսում ու բանակցում են ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հասցեագրման թեմաների շուրջ: Բանակցությունների բովանդակության ու նրբերանգների մասին տեղեկացվում են նաև ԼՂ իշխանությունները: 4 ամիս է՝ ԼՂ-ն շրջափակված է, տեղացիների հումանիտար խնդիրներն օր առաջ պետք է լուծվեն: Պատասխանատուները, որոնք պետք է ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունն ապահովեն, պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն: 30 տարուց ավելի է՝ ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է: Ակնկալում ենք, որ այս հակամարտությունն ու խնդիրն օր առաջ կլուծվի»:
Պատգամավորն անդրադարձել է նաև ամերիկացի պաշտոնյայի գրառմանը, որում ասվում է՝ առաջընթաց կա Հայաստան-Ադրբեջան բանակցություններում:
«Ամերիկյան բանակցություններն այսօր ավարտվելու են: Բանակցությունների բովանդակության վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Բանակցողները կվերադառնան ու հավանաբար կխոսեն առաջընթացի մասին: Երեկվա եռակողմ հանդիպումից հետո ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում երևում է, որ բանակցությունների ընթացքում բարձրաձայնվել են ԼՂ հայության իրավունքների, նրանց անվտանգության հասցեագրման ու ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը: Արդեն մի քանի ամիս է՝ հանրային քաղաքական դաշտում ընթանում է ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունը: Պետք է արձանագրել այսօրվա խնդիրը ԼՂ հայության անվտանգության հարցն է ու առաջ շարժվել դրանք հասցեագրելու ուղղությամբ: Խնդրի լուծմանը պետք է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հասնենք»,– ասել է Սարգիս Խանդանյանն ու նշել, որ մայիսին ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է սպասվում:
«ՀՀ-ն վերահաստատում է դիրքորոշումը՝ երեք սկզբունքները, որոնք ընկած են Ադրբեջանի հետ բանակցությունների հիմքում (ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի հարցում միջազգային երաշխավորի ինստիտուտի ներդնում ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների ստեղծում), պահպանվում են, դրանց գումարվել են նաև այլ հարցեր: Նախաստորագրվող փաստաթղթի մասին որևէ բան ասել չեմ կարող: Խաղաղության համաձայնագրի նախագիծ կա, տեղյակ չեմ՝ մինչև դրա ստորագրումը կողմերը կուզե՞ն որևէ այլ նախագիծ ստորագրել, թե՝ ոչ: Խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերի մասով ՀՀ-ին մոտ դիրքորոշում ունենար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…
Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…
Հունգարիան հերթական անգամ արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը։ ԵՄ 27 երկրներից 26-ը…
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և…