

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև՝ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու համար:
Որոշման ընդունման արդյունքում՝ խթանվի Հայաստանի համար ռազմավարական համարվող սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը, ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Ըստ այդմ, առաջարկվում է պետական օժանդակության հետևյալ գործիքը՝ գնորդ կողմին ֆինանսապես աջակցելու է, որպեսզի տվյալ արտադրանքը ձեռք բերեն տեղական արտադրող-վաճառողից։ Այսպիսով՝ նախատեսվում է օժանդակություն տրամադրել ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի 10 %-ի չափով սուբսիդավորման ձևով այն տնտեսավարողներին, որոնք ՀՀ-ում ձեռք կբերեն տեղական արտադրության վերոնշյալ արտադրատեսակների առաջին փուլում ստացված արտադրանքները։
Տնտեսավարողների համար կստեղծվի մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն վերամշակման նպատակով՝ տեղական արտադրողի կողմից արտադրված նպատակային ծրագրով սահմանված ապրանքերի ձեռքբերման միջոցով արտադրության անընդհատության ապահովման համար, ինչը կնպաստի ՀՀ-ում արտադրության շղթայի երկարացմանը, հետևաբար նաև արտադրության ծավալների ավելացմանը և տնտեսական աճին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…