Քաղաքականություն

Սերբիայի վարչապետը համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ

Չեխիան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը:

Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Չեխիայում համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալանը։

«Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման: Մենք դրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք խաղաղ լուծման միտված՝ Հայաստանի ջանքերին:

Չպետք է այդ ճանապարհին խոչընդոտները կամ խնդիրները դիտարկել, ընդհակառակը, պետք է փորձել տևական խաղաղության հասնել: Իսկ դրա համար մեզ երկու կողմերից անհրաժեշտ է բարի կամք: Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի:

Մենք ԼՂ-ի մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություն հայտնել ենք, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է: ԵՄ-ն հայտարարություն է արել:

Եվ մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք: Այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը, ազատությունը, ԼՂ բնակիչների տեղաշարժի անվտանգությունը և այլն»,-ասաց նա:Միևնույն ժամանակ վերջինս կարևորեց խաղաղության տեսանկյունը։

«Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղության միտված տեսանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է ՀՀ վարչապետը: Ես դա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին: Նա կարող է ակնկալել մեր, ԵՄ այլ անդամ պետությունների աջակցությունը:

Պետք է մտքում պահել մի հանգամանք՝ սա չի կարող ժամանակավոր լուծում լինել, մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն մոտեցում ու զարգացում ապահովել Հայաստանի համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տևական խաղաղություն ու անվտանգություն տարածաշրջանում:

Սա պետք է լինի մեր ընդհանուր նպատակը մեր բոլոր աշխատանքներում»,- եզրափակեց Չեխիայի վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

13 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

13 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

13 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

14 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

14 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

14 hours ago