«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է.
ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն իսկապես ձերբակալվել է՝ պարեկների հետ վիճաբանության հետևանքով:
Ես խորապես համոզված եմ, որ Վազգենը հանցանք չի կատարել, սակայն դեռևս ձեռնպահ եմ մնում գնահատականներից՝ սպասելով մեր փաստաբանական խմբի տեղեկություններին: Ավելի ուշ հանդես կգանք մեր գնահատականներով: