Քաղաքականություն

Հանդիպել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ու Արցախի ԱԳ նախարարը

Մայիսի 3-ին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի, հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում Արցախի շահերի միջազգային պաշտպանության, Արցախի շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացման, Արցախին պարտադրվող մեկուսացումը հաղթահարելու, հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։Հատկորոշվել են համատեղ աշխատանքի որոշ ուղղություններ։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը անգամ ևս կարևորել է Հայ դատի համակարգի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը և վստահեցրել, որ Հայ դատի համաշխարհային ցանցն աննահանջ կերպով շարունակելու է աշխատանքների կիզակետում պահել Արցախյան հիմնախնդիրը։

Թիվ 1

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

13 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

13 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

13 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

13 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

13 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

14 hours ago