Քաղաքականություն

Էրդողանի քարոզարշավին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ

Մայիսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններին ընդառաջ Ստամբուլում զանգվածային ցույց է անցկացրել։ Նրա ելույթին ներկա է եղել մոտ 1,7 միլիոն մարդ։

Միջոցառումը հեռարձակվել է Թուրքիայի նախագահի «Թվիթեր»-ի էջում։Ելույթի ժամանակ Էրդողանը խոսել է իր ծրագրերի մասին։ Նա, մասնավորապես, խոստացել է համաքաղաքացիներին «Ստամբուլի մեծ թունելային նախագծի» շրջանակներում Բոսֆորի նեղուցով տրանսպորտային միջանցք կառուցել։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ ընտրություններում հաղթելուց հետո, իր ավանդույթին հակառակ, առաջին ելույթը կունենա ոչ թե Անկարայում, այլ Ստամբուլում։

«Եթե Ստամբուլի բնակիչները այո ասեն ընտրություններին, ապա նախագահի ընտրության հարցը կարելի է լուծված համարել»,- հանրահավաքից հետո ասել է Էրդողանը։Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրություններում կարող է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 49%-ը, ըստ ORC-ի հարցման։ 42%-ը պատրաստ է քվեարկել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, մեկ փուլով Թուրքիայում նախագահական ընտրությունների հավանականությունը 50%-ից էլ քիչ է։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ թեկնածուներից ոչ մեկը չի անցնում 50 տոկոսի շեմը։ Ուստի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։

Վերջերս Էրդողանը ընդդիմադիր կուսակցություններին և իր գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրեց ԼԳԲՏ համայնքի անդամ լինելու մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

7 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

7 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

8 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

8 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

8 hours ago