Uncategorized @hy

Շուշին այն կորուստն է, որի հետ հաշտ ապրել չի լինի․ Թանդիլյան

Շուշին այն կորուստն է, որի հետ հաշտ ապրել չի լինի և չի կարելի։ Սա այն կորուստն է, որը հետ է վերադառնալու միասնական ու գաղափարական պայքարով բոլորիս պայքարով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Շուշին․․․ Հայ մարդու պայքարի խորհուրդն էր ազատագրված Շուշին։ Շուշին հաղթանակի խորհուրդն էր։ Այն հաղթանակի, որից, ցավոք, մենք չուժեղացանք, այն չդարձրինք մեզ համար փարոս, չդարձրինք մեր հզորացման հիմքը, դասեր չքաղեցինք ու չուժեղացանք։

Նժդեհի մարգարեական խոսքերն են՝ «Ժողովրդի վտանգված ապագան վերականգնելու խաղաթուղթը վերադաստիարակվելն է», ասել է թե՝ հենց դասեր քաղելը։ Մենք մեր հաղթանակից դասեր չքաղեցինք, բայց գոնե պարտությունից՝ պարտավոր ենք։

Ու հենց Շուշին նորից պիտի դառնա պայքարի խորհուրդը և դառնա նաև հենց ինքը՝ պայքարը։

Այն պայքարը, որը պիտի լինի մեր նպատակը, նոր հաղթանակներ կերտելու զենքը, մեր սերունդներին կորսված հայրենիք վերադարձնելու միակ միջոցը։Շուշին այն կորուստն է, որի հետ հաշտ ապրել չի լինի և չի կարելի։ Սա այն կորուստն է, որը հետ է վերադառնալու միասնական ու գաղափարական պայքարով բոլորիս պայքարով։

Շուշին է մեր նոր պայքարի ու հաղթանակի ուժն ու փարոսը», – գրել է նա` կից հրապարակելով լուսանկար։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago