Քաղաքականություն

Իսրայելում ԵՄ պատվիրակությունը չեղարկել է Եվրոպայի օրվա ընդունելությունը

Իսրայելում Եվրամիության պատվիրակությունը չեղարկել է մայիսի 9-ին նախատեսված դիվանագիտական ընդունելությունը՝ ի պատիվ Եվրոպայի օրվա, որին պետք է մասնակցեր Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը:

Այս մասին, ըստ ria.ru-ի, գրում է «Times of Israel»-ը՝ վկայակոչելով պատվիրակության հայտարարությունը։

Հրատարակության համաձայն՝ պատվիրակությունն այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ մայիսի 8-ին ԵՄ դեսպանները հանդիպել են իր գրասենյակում՝ «որոշելու հետագա ուղին»։

«Իսրայելում ԵՄ պատվիրակությունը անհամբերությամբ սպասում է մայիսի 9-ին նշելու Եվրոպայի օրը, ինչպես դա անում է ամեն տարի:

Ցավոք, այս տարի մենք որոշել ենք չեղարկել դիվանագիտական ընդունելությունը, քանի որ չենք ցանկանում հարթակ տրամադրել այն մարդուն, ում տեսակետները հակառակ այն արժեքներին, որոնք պաշտպանում է Եվրամիությունը»,- հայտարարել է ԵՄ պատվիրակությունը:

Իր կայքում պատվիրակությունը նաև նշել է, որ Եվրոպայի օրվա պատվին իսրայելցիների համար մշակութային միջոցառումները կշարունակվեն նախատեսվածի համաձայն։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

14 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

15 hours ago