Հասարակություն

Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը․ Փաշինյան

Այսօր ժամը 06։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական սադրանքին։

«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշաիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Մեր կողմից կա 4 վիրավոր, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում», – նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։

«Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», – հավելեց վարչապետը։

Նրա խոսքով՝ նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին մտացածին են և հորինվել են իրադրությունը սրելու համար։

«Եթե իրադրությունը սրելն Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան հետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար։ Իսկ իրադրության դրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։ Բայց սա միակ նպատակը չէ։ Հաջորդը միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը։ Սա Ադրբեջանի փորձված մարտավորությունն է։ Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով։ Սոքթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը», – ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ, ի հեճուկս Ադրբեջանի փորձերի, այս բոլոր հարցերը շարունակում են մնալ առաջնային օրակարգում և միջազգային հանրության հետ ակտիվ շփումներն այս թեմաների շուրջ պետք է շարունակվեն։

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ, երբեմն ավելի հաճախ տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին։

«Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածող չդառնալ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ՊՆ-ն կշարունակի պարբերական տեղեկատվության տրամադրումը։

Անդրադառնալով առաջնագծում առկա իրադրությանը՝ Փաշինյանը հայտնեց․

«Այս պահի դրությամբ իրադրութունը լարվածության էական նվազում է արձանագրել: Բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

1 hour ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

3 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

3 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

3 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

4 hours ago