Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաև Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դանիել Թվինինգը, Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեփան Նիքսը, ինչպես նաև միջազգային հանրապետական ինստիտուտի այլ ներկայացուցիչներ:
Պատվիրակությունը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում հանդիպել է Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և ավագ մասնագետ Յուջին Ռումերի և նույն ծրագրի ավագ մասնագետ Փոլ Սթրոնսկիի հետ:
ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և պարբերաբար կրկնվող սադրիչ գործողություններին:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացն ու առկա տարածաշրջանային մարտահրավերները:
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…