Թուրքական իշխանությունների և հայկական պսևդոընդդիմության համար հավասարապես խորթ FlyOne Armenia ավիաընկերությունը, որը որպես ազգային ավիափոխադրող կարճ ժամանակում ոլորտում զբաղեցրեց բացարձակ առաջատար դիրքեր և մեկը մյուսի ետևից սկսեց ավիացիոն շուկային առաջարկել նոր ծառայություններ` ընդլայնելով թռիչքային աշխարհագրությունը, մշտապես սկսեց հայտնվել քաղաքական, տնտեսական շահարկումների կենտրոնում։
Թուրքիան, որն արդեն մի քանի անգամ ստեղծել է տարատեսակ խոչընդոտներ FlyOne Armenia ավիաընկերության համար, վերջերս կրկին փակեց օդային տարածքը Հայկական Ավիացիայի համար, և արդեն անթաքույց այս միջադեպը կապեցին քաղաքական խնդիրների հետ։
Եթե Թուրքիայի պարագայում հասկանալի է Հայաստանի Հանրապետության ավիացոն առաջատարին թիրախավորելու շարժառիթները, բարդություններ ստեղծելը զարգացող ընկերության համար, որը նաև ստրատեգիական նշանակություն ունի անընդհատ պատերազմի վտանգի տակ գտնվող Հայաստանի համար, ապա բացարձակ անհասկանալի է տեղական ընդդիմության բացարձակ և անսկզբունք արշավը Հայկական Ավիաընկերության, առաջին ազգային ավիափոխադրողի, խոշորագույն հարկ վճարող ընկերության նկատմամբ։
Այլ կերպ ասած` դժվար է արդարացնել որևէ երկրի կողմից իր օդային տարածքով թռիչքների արգելքի շահարկումը, առավել ևս քաղաքական նպատակներով` և ավիաընկերությանը վարկաբեկելու միտումով։
Դժվար է ենթադրել, որ շահախնդիր ընդդիմադիրները չեն հասկանում ինչ ասել է Ազգային ավիափոխադրող և որն է դրա առավելությունները պետության համար, բայց այս դեպքում թույլ տվեք հարցնել՝ ո՞րն է այդ անխոնջ հրճվանքի ձեր շարժառիթը։
Անարժեք ձեր տեսակին բավարար է միայն այն, որ FlyOne Armenia- ն պատկանում է ձեր քաղաքական օպոնենտներից մեկի ընտանիքին, բայց արդյո՞ք այսքանը բավարար է, որպեսզի Հայկական պսևդոընդդիմության և թուրքական արտաքին քաղաքականության օրակարգերը այսքան նույնական լինեն և ծառայեն մեկ նպատակի՝թուլացնել ՀՀ-ն, թուլացնել այդտեղ աշխատող և հարկ վճարող զարգացող ընկերություններին, ովքեր իսկապես կարող են շոշափելի ներդրում ունենալ երկրի զարգացման ու առաջընթացի համար:
Բավական է նշել, որ FlyOne Armenian-ն հիմնադրման օրվանից տեղափոխել է մոտ մեկ միլիոն ուղևոր, հարյուր հազարավոր ուղևորի համար Հայաստանը դարձրել է տրանզիտ ուղղություն, ինչպես նաև ամբողջ աշխարհից Հայաստան է հրավիրել ոլորտային տասնյակ մասնագետների՝ օդաչուներ, ավիացոն մասնագետներ և այլոց:
Օրեցօր զարգացող ավիաընկերությունն իր առաջընթացով շարունակելու է ամրապնդել պետության հենարանի իր դերը, իսկ ձեր կործանարար գործունեությունն ինքնաոչնչացման է տանելու հենց ձեզ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…