«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գիտաժողովը կրում էր «Արցախում էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը» խորագիրը:
Նախքան միջոցառման մեկնարկը ներկաները հարգանքի տուրք են մատուցել բուհի նախկին ռեկտոր, Արցախի Հանրապետության գրողների միության նախկին նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հիշատակին:
Այնուհետև բացման խոսքով հանդես է եկել ռեկտոր Սևակ Հակոբյանը՝ գիտաժողովի ընթացքում արդյունավետ աշխատանք ու քննարկումներ ակնկալելով։
«Թեման, իրոք, առավել քան արդիական է, և ցավով փաստում ենք, որ դարավոր մեր հիմնախնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև տեսնում ենք դրանց սրացող դինամիկան, և կա ցեղասպանության վտանգ»,-նշել է Ս. Հակոբյանը։
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանն ընդգծեց, որ գիտաժողովի խորագիրը փաստում է քննարկվող թեմայի կարևորությունը:
«Վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները միանգամայն նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեր հանրությանը։
Փաստացիորեն քաղաքակիրթ աշխարհի համակ ուշադրության պայմաններում Ադրբեջանը, նվաճելով մեր հայրենիքի զգալի մասը, աննախադեպ մասշտաբների հասցնելով հայատյացության քաղաքականությունը և քարոզչությունը, զուգահեռաբար ձեռնամուխ է եղել նաև հայկական պատմամշակութային ժառանգության բացահայտ ոչնչացմանը, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտությունը և ընդգծում Արցախի Հանրապետության անկախության անհրաժեշտությունն ու հրատապությունը»,-նշել է նախարարը:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…