Քաղաքականություն

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխություն չկա. Սահակյան

«Ցավով արձանագրում ենք, որ խաղաղության օրակարգի շրջանակում հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխություն չկա։

Վերաբերմունքը նույնն է, այն օրինաչափությունները, որ եղել են նախկին զեկույցներում, կրկնվել են, հատկապես խոսքը վերաբերում է ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի դեպքերին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրել են՝ խաղաղության օրակարագի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն, կա՞ն դրական միտումներ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում, որը կարող էր դրական ազդանշան լինել, որ այդ խաղաղության օրակարգը կեղծ չէ։

Ս. Սահակյանի խոսքով, հայ ռազմագերիների ծեծը զուգակցվել է սննդից, քնից զրկելով, եղանակային պայմանների միջոցով այնպիսի վիճակի մեջ դնելով, որը հավելյալ տառապանքներ կպատճառեր ռազմագերիներին։

«Այս դաժան ծեծի ու ահաբեկումների քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, ավելի ինտենսիվ անմարդակային վերաբերմունք ցուցաբերվել է ԱՆ ենթակայությամբ գտնվող պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակյությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ»,-ասաց նա։Սահակյանը նշեց, որ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքը համակցվում է նրանց ընտանքիների հանդեպ նպատակաուղղված գործողություններով, որոնք հավելյալ տառապանք են պատճառում։

«Մենք դեպք ենք ունեցել, երբ կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարը հրապարակել էին հենց իր սոցցանցի էջում, ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսներից դուրս էին բերել հարազատների կոնտակտներն ու ռազմական հանցագործություններ, վայրագություններ պատկերող նյութերն ուղարկել էին ընտանիքի անդմաներին, հարազատներին, ընկերներին»,-ասաց նա։Նրա խոսքով, անհետ կորածների ճակատագրերը չբացահայտելու հատուկ միտում կա։

Արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, հասանելիություն ունեն մարմնին, սակայն միտումնավոր այն չեն հանձնում ընտանիքին, ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում, դրանք տարածում սոցցանցերում։

«Սա ցայտուն վկայություն է, որ անհետ կորածների թիվը, որ մենք ունենք 2020-ից, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն հայերի նկատմամբ։ Անհետ կորածների տեղը չբացահայտելն ընդամենը վրեժխնդրություն է»,-ասաց Ս. Սահակյանը։

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

59 minutes ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

2 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

3 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

4 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

19 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

23 hours ago