

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխխոսնակ Վեդանտ Պատելի վերջին հայտարարություններին՝ արված ճեպազրույցի ընթացքում:
Մարուքյանը մի շարք հակադարձումներ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև.«Նախ, սա ոչ թե փոխադարձ կրակահերթ էր, այլ ադրբեջանական բանակի հերթական ագրեսիվ հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի ոճի ռազմական գործողություններով:
Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը.Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այսինքն. վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։
Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից»։
Նշենք, որ Պատելը ճեպազրույցի ժամանակ հավասարության նշան էր դրել Հայաստանի ու Ադրբեջանի գործողություններին՝ 2 երկրներին հավասարապես կոչ անելով զերծ մնալ բռնության կիրառումից:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…